Հունիս 29, 2025
3888 դիտում

Ուլի Վեգներ. ԱՄՆ-ում հաղթելն Աբրահամի համար պատվի հարց է


Լուսանկարը` Facebook


WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ու նրա մարզիչ Ուլի Վեգներն արդեն ժամանել են ԱՄՆ ու պատրաստվում են ապրիլի 9-ին Լաս Վեգասում կայանալիք Ժիլբերտո Ռամիրեսի դեմ մենամարտին:

Վեգները խոստովանել է, որ եթե Աբրահամը կատարի իր բոլոր պահանջներն՝ անպայման կհաղթի:

«Ռամիրեսն, իսկապես, կարողանում է մենամարտել, բայց երբ Արթուրի հարվածները տեղ հասնեն, նա կկոտրվի: Հենց նա տեսնի իմ սանի ողջ ուժը, միայն պաշտպանության մասին կմտածի»,-Վեգների խոսքերը մեջբերում է Sportbox.ru:

Մարզիչը նշել է նաեւ, որ Աբրահամն անպայման պետք է հաղթի ԱՄՆ-ում, քանի որ դա պատվի ու հպարտության հարց է:

Հայ բռնցքամարտիկն էլ ասել է, որ իրեն շատ ուժեղ ու լավ է զգում. «Մրցակիցս, իհարկե, ցանկանում է Աշխարհի չեմպիոն դառնալ, բայց ես էլ հեշտությամբ չեմ հանձնի իմ կոչումը: Ռինգում ամեն ինչ կանեմ, որ այն ինձ մոտ մնա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին