WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը լրջորեն է պատրաստվում ապրիլի 9-ին Լաս Վեգասում կայանալիք «Չեմպիոնների երեկոյին»:
Այդ օրը հայ բռնցքամարտիկն իր գոտու հերթական պաշտպանությունն է անցկացնելու, այս անգամ՝ մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի դեմ:
Աբրահամի հետ մարզումներ է անցկացնում Աշխարհի մեկ այլ չեմպիոն՝ Ջեք Կուլկայը, որը եւս ապրիլի 9-ին մենամարտ ունի: Բռնցքամարտիկների մարզիչները նշում են, որ համատեղ աշխատանքը միայն օգնում է իրենց սաներին, քանի որ մրցակցությունը նպաստում է արդյունքների բարելավմանը:
«Նրանք ուշադիր հետեւում են միմյանց գործողություններին, դա դեռ Բուլղարիայում անցկացրած հավաքի ժամանակ էր նկատվում: Յուրաքանչյուրն ուզում է ցույց տալ, որ լավագույնն ինքն է՝ թե սպարինգի ժամանակ, եւ թե ռինգից դուրս մարզվելիս»,- ասել է Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները:
Նա ընդգծել է, որ հիանալի է հետեւել Աբրահամ-Կուլկայ դիմակայությանը, քանի որ ռինգում նրանք չեն կարող հանդիպել, ապա դա անում են հավաքի ընթացքում. «Երբեք չեմ տեսել, որ Արթուրն այդքան մոտիվացված պատրաստվի մենամարտի»:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: