Ապրիլ 29, 2025
10215 դիտում

Կարլ Ֆրոչը կարծում է, որ Մարեյը կարող է հաղթել Աբրահամին


Լուսանկարը` boxnews.com.ua


3 քաշային կարգերում Աշխարհի նախկին չեմպիոն Կարլ Ֆրոչը կարծում է, որ նոյեմբերի 21-ին WBO գոտու համար կայանալիք մենամարտում իր հայրենակից Մարտին Մարեյը կարող է հաղթել Արթուր Աբրահամին:

«Դա Մարտինի համար շատ դժվար հանդիպում է լինելու, բայց անհնարին ոչինչ չկա: Նա պետք է լավ աշխատի, ավելացնի իր որակներն ու ավելի արագ գործի»,- Ֆրոչի խոսքերը մեջբերում է skysports.com-ը:

Բրիտանացին խոստովանել է, որ լինելու է այն մարդկանց կողքին, ովքեր շաբաթ երեկոյան երկրպագելու են Մարեյին:

Ֆրոչը 2010 թվականին Super Six մրցաշարի շրջանակներում կարողացել է հաղթել Արթուր Աբրահամին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին