Մայիս 02, 2025
6711 դիտում

Արթուր Աբրահամը մարտահրավեր է նետել Ֆելիքս Շտուրմին


Լուսանկարը` thaboxingvoice.com


Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մարտահրավեր է նետել Աշխարհի նախկին չեմպիոն Ֆելիքս Շտուրմին:

«Արի վերջապես մենամարտենք, Շտուրմ, հիմա կամ երբեք»,- ասել է Աբրահամը:

Հայ բռնցքամարտիկի պրոմոութեր Վիլֆրիդ Զաուրլենդն էլ է համաձան վերջինիս հետ: «Այդ մենամարտը պետք է կայանա այս տարի: Քանի որ Աբրահամն այլ պարտավորություններ ու մենամարտեր ունի: Եթե հիմա այն չկայանա, հետո ուշ կլինի: Եթե 2015-ին այն չկազմակերպենք, այլեւս պետք չէ սպասել այդ դիմակայությանը»,- ասել է Զաուրլենդը:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին