Մայիս 10, 2025
7990 դիտում

Վանես Մարտիրոսյանի հաջորդ մենամարտը կայանալու է սեպտեմբերին


Վանես Մարտիրոսյանը
Վանես Մարտիրոսյանը

Լուսանկարը` http://tofight.ru/


ԱՄՆ-ն ներկայացնող բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի հաջորդ մենամարտը կայանալու է սեպտեմբերի 12-ին Լաս Վեգասում:

Մարտիրոսյանի մրցակիցը լինելու է Իշե Սմիթը, հաղորդում է glendalenewspress.com-ը:

«Ես արդեն պատրաստվում եմ հաջորդ հանդիպմանը: Կարծում եմ, որ ես ավելի լավ մրցակցի եմ արժանի, քան Իշեն է: Ամեն դեպքում, պատրաստվում եմ մինչեւ վերջ հասցնել գործն ու հաղթանակ տոնել: Նա ոչ մի պարտություն չունի, ինչն էլ ես պատրաստվում եմ նրա պագեւել այս մենամարտից հետո»,- ասել է հայ բռնցքամարտիկը:

Մարտիրոսյանը խոստովանել է նաեւ, որ հրաշալի երեկո կստացվի, քանի որ գլխավոր մենամարտում էլ մրցելու են Ֆլոյդ Մեյվեզերն ու Անդրե Բերտրոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին