Մայիս 05, 2025
5801 դիտում

Աբրահամ-Շտիգլից 4-րդ մենամարտը կայանալու է հուլիսի 18-ին


Լուսանկարը` espn.go.com


WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ու Ռոբերտ Շտիգլիցի թիմերը համաձայնության են եկել 4-րդ հանդիպումն անցկացնելու վերաբերյալ:

Մենամարտը կայանալու է հուլիսի 18-ին, անցկացման վայրը դեռ չի որոշվել, սակայն որպես հավանական տարբերակներ նշվում են Լայպցիգը, Հալլեն, Շտուտգարտը, Մյունխենն ու Բեռլինը:

Մինչ այս կայացած հանդիպումներում 2:1 հաշվով հաղթում է Աբրահամը: Բռնցքամարտիկներն առաջին անգամ մրցել են 2012 թվականի օգոստոսի 25-ին ու Աբրահամը կարողացել է Շտիգլիցից խլել WBO գոտին: Մեկ տարի անց արդեն Աբրահամն է զիջել մրցակցին ու կորցրել գոտին: Սակայն 2014-ի մարտի 1-ին կայացած մենամարտը կրկին հաղթական է եղել հայ բռնցքամարտիկի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին