Մայիս 04, 2024
exclusive
4378 դիտում

Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու 20 տարիների ընթացքում Հայաստանը ներկայացրել են 31 մարզիկներ

Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու 20 տարիների ընթացքում Հայաստանը ներկայացրել են 31 մարզիկներ
Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու 20 տարիների ընթացքում Հայաստանը ներկայացրել են 31 մարզիկներ

Լուսանկարը` ctpost.com

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում հայաստանցի մարզիկները ձմեռային Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել են 20 տարի առաջ:

Mediamax Sport-ը շարունակում է ներկայացնել «Սոչի-2014»նախագիծը: Այս անգամ ներկայացնելու ենք ձմեռային խաղերում մեր մարզիկների ելույթները:

Այդ տարիների ընթացքում, ցավոք, Հայաստանի ներկայացուցիչներից ոչ մեկին էլ չի հաջողվել անգամ մոտենալ մրցանակային եռյակին:

Հայաստանի հավաքականի նորամուտը ձմեռային խաղերում կայացել է 1994 թվականին Լիլեհամերում (Նորվեգիա): Բոբսլեյի մրցումներում ելույթ են ունեցել Ջո Ալմասյանն ու Քեն Թոփալյանը եւ գրավել են 36-րդ տեղը:

1998-ին Նագանոյի (ճապոնիա) խաղերում Հայաստանի հավաքականի անդամների թիվը հասել է 7-ի: Հայաստանի պատիվը պաշտպանել են լեռնադահուկորդներ Արսեն Հարությունյանը եւ Արմեն Ռաֆայելյանը, դահուկորդ Ալլա Միքայելյանը, իսկ գեղասահքում հայտավորված են եղել Մարիա Կրասիլցեւա-Ալեքսանդր Չեստնիխ ու Քսենիա Սմետանենկո-Սամվել Գյոզալյան զույգերը:

Դրանից 4 տարի անց Սոլթ Լեյք Սիթիի (ԱՄՆ) խաղերում հայ մարզիկների թիվը հասել է 9-ի: Իր 2-րդ Օլիմպիական խաղերին է մասնակցել Արսեն Հարությունյանը: Լեռնադահուկային սպորտում հանդես է եկել նաեւ Վանեսա Ռակեջյանը: 2002-ի Օլիմպիադայում իրենց ուժերը փորձել են նաեւ Յուրգո Ալեքսանդրուն, Դան Ջանջիգյանը (բոբսլեյ), Արամ Հաջյանը, Մարգարիտա Նիկոլյանը (դահուկասպորտ), Յուլիա Լեբեդեւան, Մարիա Կրասիլցեւան-Արտյոմ Զնաչկովը (գեղասահք):

2006-ին Թուրինում (Իտալիա) 3 մարզաձեւում ելույթ են ունեցել Հայաստանի դրոշի տակ հանդես եկող 5 մարզիկներ՝ Աբրահամ Սարախանյան (լեռնադահուկային սպորտ), Էդմոն Խաչատրյան, Հովհաննես Սարգսյան (դահուկասպորտ), Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան (գեղասահք):

4 տարի առաջ կայացած վանկուվերյան խաղերում ուժերն են չափել 2 լեռնադահուկորդ եւ 2 դահուկորդ՝ Արսեն Ներսիսյան, Անի-Մաթիլդա Սերեբրակյան, Սերգեյ Միքայելյան եւ Քրիստինե Խաչատրյան:

Սոչիի Օլիմպիադայում նախորդ խաղերի համեմատ մասնակիցների թիվը կրկին չի փոխվել: Սակայն փոքր առաջընթաց հայաստանցի մարզիկներն արձանագրել կարողացել են: Առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն խաղերին նվաճած ուղեգրով: Նման հաջողության հասել ու իր արդեն 2-րդ Օլիմպիադային մասնակցելու է Սերգեյ Միքայելյանը, որն էլ Հայաստանի դրոշակակիրն է լինելու բացման արարողության ժամանակ՝ փետրվարի 7-ին: Հայաստանի Օլիմպիական թիմում են ընդգրկվել նաեւ Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանն ու Արման Սերեբրակյանը:

Պատրաստել է Հասմիկ Բաբայանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին