274 դիտում

Շաբաթվա մտքերը․ Չավի, Նադալ, Ռոդրիգո ու Յամալ


Լուսանկարը` Diario Sport

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` FC Barcelona


Այս շաբաթ ներկայացնում ենք մտքեր, որոնք հայտնել են ինչպես կարիերան ավարտած, բայց մեծ հետք թողած, այնպես էլ գործող ու հեռանկարային մարզիկները։

Չավի

«Նախկինում իսպանացի ֆուտբոլիստի հաղթանակն Աշխարհի առաջնությունում անհավանական էր։ Այդ պատիվը տրված էր իտալացիներին, գերմանացիներին, բրազիլացիներին, արգենտինացիներին։

Լուսանկարը` Diario Sport


2008-12 թվականների Իսպանիայի հավաքականի սերունդը փոխեց այդ մտածելակերպը։ Մենք նոր մակարդակի բերեցինք իսպանական ֆուտբոլի պատմությունը, այդ թիմը կհիշվի հավետ»։

Ռաֆայել Նադալ

«Ես երբեք չեմ կարող շնորհակալություն հայտնել Ֆրանսիային, որ ինձ նման պահ նվիրեց։ Չլինելով ֆրանսիացի՝ ստանալ Օլիմպիական ջահը Զիդանից Էյֆելյան աշտարակի մոտ․․․

Լուսանկարը` Getty Images


Ամեն ինչ շատ գաղտնի էր պահվում։ 5-10 րոպե առաջ հայտնեցին, թե ինչ եմ անելու։ Աստիճաններով բարձրանում էի ու սպասում, թե երբ ինձ կփոխանցվի կրակը։ Մնացել էր երկու րոպե։ Երբ հասկացա, թե ինչ պահ է, մի փոքր լաց եղա։ Հետո ինքս ինձ ասացի․ «Հանգստացի՛ր, տղա, խնդրում եմ։ Հիմա արտասվելու ժամանակը չէ, վայելիր եւ ապրիր պահը»։ Ամեն ինչ անհավանական էր»։

Ռոդրիգո

Լուսանկարը` Real Madrid


«Մոդրիչը հայրիկիս տարիքին է, նա ինձ որդի է անվանում, իսկ ես նրան՝ հայր: Խաղադաշտում ինձ ամեն օր է օգնում: Մոդրիչը միշտ է իմ սիրելի խաղացողներից մեկը եղել ու երազել եմ նրա  հետ մեկ թիմում հանդես գալ»:

Լամին Յամալ

Լուսանկարը` FC Barcelona


«Պարզապես ուզում եմ վայելել ՉԼ-ում իմ ռեկորդը: Աշխատում եմ չմտածել իմ սահմանների մասին, զվարճանում եմ ու թիմակիցներիս հետ լավ ժամանակ անցկացնում խաղադաշտում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին