exclusive
1422 դիտում

Թաեքվոնդոյի զարգացումը՝ որպես հայ-կորեական բարեկամության խորհրդանիշ


Լուսանկարը` Մեդիամաքս

Պարկ Ջունգ Գոնը
Պարկ Ջունգ Գոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վրեժ Խաչիկյանը
Վրեժ Խաչիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Բարեկրթություն, ազնվություն, համառություն, ինքնատիրապետում եւ աննկուն ոգի. այս արժեքներն են ընկած կորեական ազգային մարտարվեստի՝ թաեքվոնդոյի ուսուցման հիմքում: Հայաստանում եւս այն դասավանդվում է մարտիկի պատվո կանոնին համապատասխան եւ տարեցտարի զարգացում ապրում:  

Մայիսի 20-ին Երեւանի պետական համալսարանի սպորտային դահլիճում տեղի ունեցավ հայ-կորեական բարեկամությանը նվիրված թաեքվոնդոյի մրցաշար, որին մասնակցեցին 250-ից ավելի 7-22 տարեկան մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից:

Այս մրցաշարը Երեւանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ՝ ՌԴ-ում Կորեայի դեսպանատանը կից գործող Կորեական մշակույթի կենտրոնի եւ Երեւանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Մրցաշարն ընթացել է Երեւանում անցկացվող «Կորեական մշակույթի փառատոն»-ի շրջանակում:

Թաեքվոնդոն՝ հայ-կորեական բարեկամության խորհրդանիշ

Թաեքվոնդոն Օլիմպիական մարզաձեւ է, որում տեխնիկայի 80 %-ը բաժին է ընկնում ոտքի հարվածներին: Հատկապես գլխի շրջանում ոտքի հարվածներն ավելի շատ միավորներ են բերում մարզիկներին, ուստի յուրաքանչյուրը ձգտում է կատարելության հասցնել հենց այս հարվածները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կորեական մշակույթի կենտրոնի տնօրեն Պարկ Ջունգ Գոնի խոսքով՝ թաեքվոնդոն կորեական մշակույթի խորհրդանիշներից մեկն է։

«Թաեքվանդո մարտարվեստով կորեացիները զբաղվել են շատ հին ժամանակներից:

Ինձ համար շատ հուզիչ էր տեսնել, որ այսօր Հայաստանում թաեքվոնդոյով զբաղվում են ոչ միայն մեծերը, այլեւ փոքր երեխաները: Հույս ունեմ, որ թաեքվոնդոն կշարունակի բարգավաճել Հայաստանում՝ որպես հայ-կորեական բարեկամության խորհրդանիշ»,- նշել է նա:
Պարկ Ջունգ Գոնը Պարկ Ջունգ Գոնը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի Թաեքվոնդոյի ֆեդերացայի նախագահ Վրեժ Խաչիկյանն ընդգծել է, որ մրցաշարում հանդես եկող մարզիկների մեծ մասը 11-15 տարիքային խմբում էին:

«Սա հենց այն տարիքային խումբն է, որը քրտնաջան աշխատանքի շնորհիվ մի քանի տարի անց կկարողանա հավուր պատշաճի ներկայանալ միջազգային հարթակներում: Այս մարտարվեստի զարգացումը նաեւ նպաստում է, որ կորեացիների հետ մեր բարեկամությունն առավել ամրապնդենք», - հավելել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պայքարի ոգին մարտարվեստում

Վրեժ Խաչիկյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարի այս մրցաշարին մասնակցել են նաեւ Արցախի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի սաները 30-40 մարզիկներից բաղկացած կազմով: Ցավոք, այս տարի նրանց մասնակցությունն անհնար է դարձել, քանի որ ավելի քանի 5 ամիս է Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախի բնակչությանը:

«Այդուհանդերձ, Արցախում շարունակում են զբաղվել թաեքվոնդոյով, եւ ոչ միայն։ Վստահ եմ, որ մոտ ապագայում մեր միասնականության ու համախմբման արդյունքում այդ խնդիրը կկարողանանք լուծել: Այսօրվա մրցաշարը նաեւ դա է խորհրդանշում. թեեւ մարզիկները մրցագորգի վրա մենամարտում են, դրանից դուրս նրանք ընկերներ են եւ միմյանց օգնում են ավելի զորեղ դառնալ»,- հավելել է Խաչիկյանը:
Վրեժ Խաչիկյանը Վրեժ Խաչիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետաքրքրական է, որ Կորեական թերակղզում ճապոնական գաղութացման տարիներին թաեքվոնդոն արգելված է եղել: Մեր այն հարցրին, թե ինչ ազգային ուժ է պարունակում այս մարտարվեստը, որը նման արգելքի հիմք է դարձել, Պարկ Ջունգ Գոնը պատասխանել է.

«Թաեքվոնդոն ուղղակի մարտարվեստ չէ, որը սովորեցնում է կռվել, այն կորեացիների ոգին ու միտքն է: Ճապոնացիները մտածել են, թե այս մարտարվեստն արգելելով կկարողանան կոտրել կորեացիների՝ իրենց պաշտպանելու ոգին եւ այդպիսով ավելի հեշտ ընդգրկել իրենց կազմ: Չնայած այդ մարտահրավերին՝ կորեացիները կարողացել են պահպանել իրենց ազգային մարտարվեստը մինչեւ այսօր: Կարծում եմ, որ այդ ոգին փոխանցվել է նաեւ թաեքվոնդոյով զբաղվող հայ մարզիկներին»,- ընդգծել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պարկ Ջունգ Գոնը հավելել է, որ թաեքվոնդոյի առանցքում հոգատար բերաբերմունքն է մյուսների նկատմամբ եւ գիտակից միտքը, քանի որ ֆիզիկական ուժն առանց այդ արժեքների կարող է վտանգավոր լինել:  

Մրցաշարեր՝ նվիրված զոհված հերոսներին

Խաչիկյանը հանդիսանում է նաեւ Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահը, որը հիմնել է դեռեւս 15 տարի առաջ:

«Ինչպես այդ ժամանակ, այնպես էլ ներկայումս, շատ կարեւոր է ռազմական թաեքվոնդոյի զարգացումը: Մարզումների ժամանակ սաներին սովորեցնում ենք այնպիսի հնարքներ, որոնք սպորտային բնագավառի համար չեն, այլ կիրառելի են ռազմի դաշտում եւ հատուկ ինքնապաշտպանության ժամանակ: Ռազմական թաեքվոնդոյի մեր շատ սաներ այսօր ծառայում են բանակում եւ ոչ միայն հաջողությամբ կիրառում են իրենց հմտությունները, այլեւ դրանք փոխանցում զինակից ընկերներին: Դժբախտաբար, ունեցել ենք սաներ, ովքեր զոհվել են ռազմական գործողությունների հետեւանքով: Յուրաքանչյուր տարի մեր նահատակ հերոսների հիշատակին կազմակերպում ենք մրցաշարեր՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց»,- պատմել է նա:  

Լուսանկարը` Մեդիամաքս


2019 թվականին ֆեդերացիան անցկացրել էր թաեքվոնդոյի մրցաշար՝ նվիրված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հիշատակին: Հենց այս մրցաշարում էր իր առաջին մեդալը նվաճել 10-ամյա Արարատը, որը հայ-կորեական բարեկամության այս տարվա առաջնությունում կրկին առաջին տեղը զբաղեցրեց՝ մրցելով 10-11 տարեկանների մինչեւ 43 կգ քաշային կարգում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«5 տարեկանից զբաղվում եմ թաեքվոնդոյով, սա արդեն իմ 5-րդ ոսկե մեդալն է: Անհամբեր սպասում եմ, որ 12 տարեկանս լրանալուն պես կարողանամ մասնակցել Հայաստանի առաջնությանն ու այդտեղ հաղթելով Հայաստանը ներկայացնեմ Եվրոպայի առաջնությունում: Այս մարզաձեւում ինձ դուր է գալիս մենամարտը, տակտիկան, այն ինձ օգնում է ուժեղանալ ու սովորել ճիշտ պաշտպանվել: Այսօրվա իմ հաղթանակում մեծ էր մարզչիս դերը, որն ինձ հուշում էր՝ ինչ հնարքներ անեմ, որպեսզի առավելության հասնեմ մրցակցիս նկատմամբ: Բացի այդ, այստեղ կարեւոր է նաեւ միտքը ու կարծում եմ, որ ես հենց մտքով կարողացա հաղթել»,- պատմում է պատանի մարտիկը՝ հորդորելով իր տարեկիցներին զբաղվել մարտարվեստներով՝ ավելի ուժեղ լինելու եւ մտքի ճկունությունը զարգացնելու համար:

Տեքստը եւ լուսանկաները՝ Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին