Մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր բարձրաձայնել է խնդրի մասին, որի պատճառով չեն կարողանալու մասնակցել երիտասարդների Աշխարհի առաջնությանը։
«Այս տարի առաջնությունը կայանալու է Մանիլայում, որը մենք բաց ենք թողնելու միայն գումարի պակասության պատճառով։ Միջազգային կառույցը մեզ թույլատրել էր հանդես գալ թիմով, բայց մենք հրաժարվեցինք։ Ցավոք, նույնիսկ մեկ մարզիկ չենք կարող ուղարկել մրցավայր, ինչը զարմացրել է բոլորին։
Արդեն 2-րդ տարին է գումարը փոխանցում են, այն չի բավականացնում։ Կրկին դիմում ենք, երկար ընթացակարգեր անցնելուց հետո ինչ-որ չափով ավելացում են։ Կարծես մուրացկան լինենք ու գումար ենք խնդրում։ Միանգամից տվեք, մենք էլ հասկանանք, թե որ մրցմանն ենք մեկնում»,-ասել է Սերոբյանը։
Նա նշել է, որ փաստորեն նույնիսկ մեծահասակների Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելիս բախվել են նման խնդրի։ Վերջնական գումարը ԿԳՄՍ նախարարությունը փոխանցել է մեկնարկից օրեր առաջ։
«Հավաք էինք անում Դոհայում ու անորոշ սպասում գումարի փոխանցմանը։ Անորոշ վիճակում էինք, ինչը հոգեբանորեն ազդում է։ Մեր խնդրանքն է, որ գումարը տան տարեսկզբին ու կազմենք մեր օրացուցային պլանը։ Ես գլխավոր մարզիչ եմ ու նախապես եմ ծրագրում ողջ տարին։ Հարցը բարձրաձայնել ենք, չգիտեմ մյուս մարզաձեւերում ինչ իրավիճակ է, բայց մարմնամարզության ֆեդերացիան արդեն երկրորդ տարին է նման խնդրի հետ է բախվում»,-ավելացրել է նա։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: