Մարմնամարզության Աշխարհի առաջնությունից Օլիմպիական արծաթե ու բրոնզե մեդալակիր, ԵԱ-ի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ), ԵԱ-ի արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը (նժույգթափեր) վերադարձել են արծաթե մեդալներով։
Այսօր նրանք հանդիպել են լրագրողներ հետ ու ամփոփել իրենց ելույթները։
Մամիկոն Խաչատրյան
«Մեծահասակների Աշխարհի առաջնությունում առաջին անգամ էի հանդես գալիս, լարված էի, բայց լավ էի պատրաստվել ու հաղթահարեցի։ Փորձեցի լավ անել իմ վարժությունը, կարեւորը ոչ թե մեդալ նվաճելն էր, այլ մարզիչների ասածները ճիշտ կատարելը։ Իսկ այդ դեպքում արդեն հաստատ մեդալային պայքարին կարող էի խառնվել։ Պետք է շատ չարչարվեմ, որպեսզի հետագայում ավելի լավացնեմ որակներս։
Իհարկե, ուրախ եմ, որ մեծահասակների պայքարում մեդալակիր դարձա, շնորհակալ եմ իմ բոլոր մարզիչներից, Արթուր Դավթյանից, նրանք ինձ շատ են օգնել այս հաջողությունը գրանցելու համար»։
Արթուր Դավթյան
Լուսանկարը` FIG
«Իմ ամենալավ ցատկերը կատարեցի այս առաջնության ժամանակ, ամեն ինչ մաքուր էր, ինչի համար գոհ եմ։ Արդյունքի հետ համաձայն եմ, քանի որ ֆիլիպինցի մրցակցիս առաջին ցատկը 4 տասնորդականով բարդ է, դրա համար էլ նա հաղթեց։ Ուրախ եմ արծաթե մեդալի համար, որովհետեւ դժվարին մարզումներ եմ ունեցել ու լավ է, որ ինչ-որ արդյունքի հասա։
Վարժությունս ավելի բարդացնելուն խանգարում են վնասվածքներս։ Շատ եմ ցանկանում բուժել ու այլ տարրեր ներառել ելույթիս մեջ, բայց չգիտեմ որքանով կստացվի։ Տարիքս էլ արդեն մեծ է ու դժվար է նման վնասվածքներ ունենալով՝ գնալ այդ քայլին։ Տեսնենք, թե ինչպես կստացվի»։



















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: