Կայացել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի 1/8 եզրափակչի երկու դիմակայություն։
«Շիրակ»-ը հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Արարատի Արաքս»-ի դարպասը: Գոլերի հեղինակ են դարձել Ռաֆիկ Միսակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Վարդան Թովմասյանը եւ Գրիգոր Ղումաշյանը:
Նույնպիսի հաշիվ է գրանցվել նաեւ «Ուրարտու»-«Վան» խաղում։ Տանտերերը 4։0 հաշվով ջախջախել են «Վան»-ին։ Աչքի են ընկել Էդիկ Վարդանյանը եւ Օլեգ Պոլյակովը, իսկ Կարեն Մելքոնյանը դարձել է դուբլի հեղինակ։
«Շիրակ»-ը եւ «Ուրարտու»-ն ապահովել են իրենց մասնակցությունը Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում։
Այսօր կկայանան 1/8 փուլի «Անդրանիկ»-ԲԿՄԱ եւ «Փյունիկ»-«Գանձասար» դիմակայությունները։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: