Հոկտեմբեր 29, 2025
376 դիտում

Սաուդյան Արաբիայում կկառուցեն աշխարհում առաջին «երկնային ստադիոնը»


Լուսանկարը` Paris Match


Սաուդյան Արաբիայում մտադիր են կառուցել աշխարհում առաջին «երկնային ստադիոնը», հայտնում է Paris Match-ը:

Այն տեղակայված է լինելու երկրից 350 մ բարձրության վրա ու կկարողանա ընդունել 2032 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության հանդիպումները:

46 հազար հանդիսական տեղավորող ստադիոնի շինարարությունը նախատեսված է ավարտել 2032 թվականին:

Ավելի վաղ նշվում էր, որ Ռամադանով պայմանավորված՝ ԱԱ-ն 2034 թվականի փոխարեն կարող է կայանալ 2035-ին: Մունդիալն ամռանը տեղի ունենալ չի կարող, քանի որ Սաուդյան Արաբիայում այդ ժամանակ 50 աստիճանից բարձր ջերմաստիճան է լինում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին