Նոյեմբեր 25, 2024
exclusive
7281 դիտում

Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերի մասնակից զույգը. Երբ սերն այսքան գեղեցիկ է


Լուսանկարը` Popsugar.com

Լուսանկարը` sltrib.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` arkansasrazorbacks.com

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ամերիկացի աթլետներ Տարա Դեւիսն ու Հանթեր Վուդհոլը Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերի մասնակցած միակ զույգն է: Նրանք հանդիպում են արդեն 4 տարի, շատ հետաքրքիր Ինստագրամի էջ ունեն եւ միասին յութուբյան ալիք են վարում:

Այսօր պատմելու ենք Դեւիսի ու Վուդհոլի գեղեցիկ ու յուրահատուկ սիրո պատմությունը:

Հանդիպումն ու 1-ին ժամադրությունը

22-ամյա Հանթերն ծնվել է ոտքի ոսկորների բնածին արատով, ինչի պատճառով արդեն 11 ամսականում 2 ոտքերը ամպուտացվել են: Նա կատակով պատմել է, որ դեռ մանուկ հասակում որոշել է, եթե քայլել չի ստացվում, ապա վազելու է: Այդպես սկսել է զբաղվել 100 ու 200 մ վազքով:

Հանթերն ԱՄՆ-ի պատմության մեջ առաջինն է, ով լինելով պարալիմպիկ մարզիկ, հեռանկարային համարվելու արդյունքում համալսարանական կրթաթոշակ է ստացել: Հիմա սովորում է Արքանզասի համալսարանում ու զուգահեռ էլ մասնակցում սպորտային մրցումների:

Լուսանկարը` sltrib.com


Նա 2016-ին Ռիոյի Պարալիմպիկ խաղերում արծաթե ու բրոնզե մեդալներ է նվաճել: «Այն ժամանակ ինձ համար ավելի դժվար էր, քանի որ դեռ Տարայի հետ ծանոթ չէինք»,- խոստովանել է մարզիկը:

Նրանց առաջին հանդիպումը կայացել է ուսանողական մրցումների ժամանակ: Վուդհոլը հաղթել է 400 մ վազքում, իսկ Դեւիսն այնքան է ոգեւորվել այդ հաջողությամբ, որ մոտեցել է ու գրկել նրան:

«Սարսափելի ամաչեցի ու չգիտեի ինչ անել: Տարան ինձ շատ դուր եկավ եւ ցանկանում էի հանդիպել նրա հետ: Շնորհակալություն սոցկայքերին, որ իրար չկորցրինք: Որոշ ժամանակ շփվում էինք, հետո նա եկավ իմ քաղաք ու մեր առաջին ժամադրությունը կայացավ»,-պատմել է Հանթերը:

Լուսանկարը` Getty Images


Սերը տարածության վրա

Դեւիսի պատմությունն էլ հեշտերից չէ: Նախորդ տարի նա դեպրեսիա է ունեցել ու բարձրաձայնել հոգեկան խնդիրների մասին: Նրա ծնողներն ամուսնալուծվել են, ուսումն իրեն չի արդարացրել, վնասվածքներից դադար չի ունեցել՝ կողերն են կոտրվել ու ոտքի հետ խնդիրներ առաջացել: Տարային օգնել է միայն Հանթերի հետ տարածության վրա շփումը:

«Մենք աստիճանաբար ամրացրել ենք մեր հարաբերությունները հեռավորության վրա՝ համբերությամբ ու իրար վստահելով: Վերջին 4 տարիների ընթացքում զույգ ենք դարձել: Անհամար թվով իրավիճակներ ենք ունեցել, որ բարդությունների ենք բախվել, սակայն այդ ամենից դասեր ենք քաղել ու շարունակում ենք սիրել իրար»,- պատմել է Վուդհոլը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Դեւիսն էլ ավելացրել է, որ սովորել են վեճերի հակառակ կողմն էլ տեսնել ու նման պահերի շատ չազդել միմյանց վրա:

Երազանքի իրականացումը

Նրանց համատեղ ամենամեծ երազանքն է եղել միասին մասնակցել Տոկիոյի խաղերին: Վուդհոլն իր ձեւում աշխարհում ուժեղներից է ու առանց դժվարությունների է կարողացել ուղեգիր նվաճել: Իսկ ահա Դեւիսի համար ԱՄՆ-ի հավաքականում ընդգրկվելը բավական բարդ է եղել:

Դեւիսը Տոկիոյում հաղթահարել է որակավորումն ու եզրափակչում 6-րդ տեղը գրավել, Վուդհոլը բրոնզե մեդալակիր է դարձել: Սիրելիի ելույթից հետո նա այսպիսի գրառում է կատարել.

«Տարա Լեյն Դեւիս, դու Օլիմպիական խաղերում ես: Անսահման հպարտանում եմ քեզնով ոչ միայն այն ամենի համար, ինչի հասել ես, այն հենց որ այդպիսին ես: Այս տարի շատ ավելին ես հաղթահարել, քան շատերն իրենց ողջ կյանքի ընթացքում»:



Խաղերից հետո նրանք իրենց առաջին համատեղ գովազդային պայմանագիրն են ստորագրել, նոր տուն են գնել ու պլանավորում են երկար եւ երջանիկ կյանք ապրել՝ չմոռանալով նոր մրցումների մասնակցել ու մեդալներ նվաճել:

Առաջին անգամ միասին նրանք համավարակի ժամանակ են ապրել ու սկզբում բավական վիճել. «Համատեղ կենցաղին սովոր չէինք: Որոշակի պահերի մեզնից ամեն մեկն էլ իրեն լավ չի պահել: Բայց արդյունքում շատ արագ ընդհանուր լեզու գտանք: Դա իմ կյանքի լավագույն կես տարին էր»,- խոստովանել է Հանթերը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Նա շատ կարեւոր է ինձ համար: Հանթերը փրկել է կյանքս: Նա լավագույն ընկերս է ու բազմաթիվ հիանալի որակներ ունի: Շատ մեծ ազդեցություն է թողել ինձ վրա»,- սիրելիի մասին ասել է Դեւիսը:

Զույգը հայտնի է դարձել ու օրինակ է ոչ միայն հարազատ ԱՄՆ-ում, այլ ամբողջ աշխարհում: Նրանք ցույց են տալիս սիրո կարեւորությունն ու դժվար պահերին միմյանց կողքին լինելու անհրաժեշտությունը:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին