Mediamax Sport-ի համար գործունեության 5 տարիների ընթացքում սպորտը լուսաբանելը դարձել է ավելին, քան պարզապես աշխատանք կատարելը: Մենք թրծվել ենք սպորտային հարթակներում, վեր հանել ամենատարբեր խնդիրները, տեսել հայ մարզիկների անսպասելի ձախողումները, փայլուն հաղթանակներն ու ռեկորդները: Սպորտը մեզ համար ամենօրյա աշխատանք է դարձել, 365-օրյա անմնացորդ նվիրում:
Ու այսօր շնորհավորանքներ ենք ստանում մարզաշխարհի հայտնի, տիտղոսակիր, սիրված ու պայծառ դեմքերից:
Լեւոն Ջուլֆալակյան
Սրտանց շնորհավորում եմ Mediamax Sport-ի 5-ամյակը: Շատ ուրախ եմ, որ համագործակցում ենք եւ միշտ գեղեցիկ հոդվածներ կարդում: Այն միշտ հանրությանն է ներկայացնում ըմբշամարտի ու, առհասարակ, սպորտի բոլոր հաղթանակներն ու երկրպագուների հետ կիսում մեր ուրախությունները:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ միշտ լավ հրապարակումներ են տեղ գտնում կայքում: Համոզված եմ, որ հետագայում էլ մեր համագործակցությունը կշարունակվի:
Տիգրան Պետրոսյան
Շնորհավորում եմ Mediamax Sport-ին հոբելյանական 5-ամյակի կապակցությամբ: Ծանոթ լինելով եւ ժամանակ առ ժամանակ շփվելով անձնակազմի հետ՝ կարող եմ վստահաբար ասել, որ նրանք տրամադրում են միայն ճշմարիտ եւ որակյալ լրատվություն: Ցանկանում եմ անխափան աշխատանք, շարունակեք պահել ձեր բարձր վարկանիշը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Սիմոն Մարտիրոսյան
Շնորհավորում եմ Mediamax Sport-ի 5-ամյա գործունեությունը: Այս կայքը շատ եմ սիրում նախ իր անձնակազմի համար, բացի այդ էլ, այն միշտ մարզիկների կողքին է, ներկայացնում է նրանց ուղին՝ դժվարություններից մինչեւ հաղթանակ: Հաճույք եմ ստանում այն ընթերցելիս:
Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող էի դարձել, իմ մասին «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում հրապարակում եղավ, ես էլ խոստացա, որ հետագայում նորանոր նվաճումներ եմ ունենալու: Դրանք աստիճանաբար կյանքի եմ կոչում: Շնորհակալ եմ, որ այդ ողջ ընթացքում Մեդիամաքսն իմ կողքին է եղել:
Արամ Ավագյան
Լուսանկարը` Մեդիամաքս
Լրատվամիջոցից շատ բան է կախված, մեր պարագայում այն նպաստում է մարզիկների ճանաչելիությանն ու հայտնիությանը: Mediamax Sport-ից շնորհակալ եմ ուշադրության համար, միշտ շատ շատ ջերմ տպավորություններ եմ ստանում:
Մաղթում եմ, որ էլ ավելի անխափան աշխատանք ունենա, նորանոր բարձունքների հասնի ու շարունակի լուսաբանել չեմպիոնների ելույթները:
Արսեն Ջուլֆալակյան
Լուսանկարը` Մեդիամաքս
Շնորհավորում եմ իմ սիրելի Մեդիամաքսին ծննդյան 5-ամյակի կապակցությամբ։ Միգուցե թիվը շատ մեծ չէ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ այս ընթացքում բավական մեծ աշխատանք է արվել ու դեռ հաստատ կարվի։
Ցանկանում եմ, որ միշտ օբյեկտիվ լինի, տարբերվող եւ պոզիտիվ, ինչպես միշտ: Ի սրտե շնորհավորում եմ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: