Դեկտեմբեր 26, 2024
exclusive
13626 դիտում

Էդվարդ Տեր-Ղազարյան. Մեծ գեղասահորդ դառնալու ճանապարհին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերին Երեւանում կայանալիք գեղասահքի Գրան Պրիում Հայաստանը տղաների պայքարում ներկայացնելու է Մոսկվայում բնակվող Էդվարդ Տեր-Ղազարյանը:

Պատանի գեղասահորդն արդեն ակտիվորեն սկսել է նախապատրաստվել մրցաշարին ու Mediamax Sport-ին պատմել է վերջին շրջանում իր կյանքում կատարված փոփոխությունների մասին՝ նա նոր մարզիչ ունի ու ապաքինվում է վնասվածքից:

Զրույցին մասնակցել են նաեւ մարզիկի մայրը՝ Սվետլանան ու մարզիչը՝ Քսենիա Կորոբկովան:


Սվետլանա. Մարզադպրոցի փոփոխությունն ու նոր նպատակները

Նախկինում Էդվարդը մարզում էր Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի անվան մարզադպրոցում, սակայն վերջերս դադարել ենք այնտեղ հաճախել: Գեղասահքն անհատական մարզաձեւ է, ու երբ արդեն ավելի կարեւորվեց մրցաշարի մասնակցելու ու սառույցի վրա ավելի շատ ժամանակ անցկացնելու հարցը, որոշեցինք փոփոխությունների գնալ: Էդվարդին արդեն պետք էր նոր բաներ սովորել, իսկ այդ փուլում մարզադպրոցում դա իրականացնելը հնարավոր չէր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա նա ավելի շատ սառույցի, մարզումների եւ ուշադրության կարիք ունի, իսկ դպրոցում երեխաները շատ էին ու այդ ամենին հասնելը հնարավոր չէր: Դրա համար էլ որոշեցինք թողնել դպրոցը, որ հասցնենք շատ բան անել սպորտում, բացի այդ էլ նաեւ հանրակրթական դպրոցում է անհրաժեշտ շարունակել ուսումը, չէինք կարող ամբողջ ռեժիմը փոխել, դրա համար էլ այս քայլին դիմեցինք:

Արդեն կենտրոնացած սկսել ենք պատրաստվել երեւանյան Գրան Պրիին, մեզ համար մրցաշրջանը դեռ չի ավարտվել ու շատ անելիքներ կան: Հոկտեմբերին Էդվարդը պետք է իր լավագույն մարզավիճակում լինի:

Փնտրում էինք երիտասարդ ու հեռանկարային մարզչի, ում այս ամենը եւս հետաքրքիր կլիներ ու կկարողանար Էդվարդի մեջ նոր բաներ բացահայտել: Մեր բախտը բերեց, մարզչը գտնվեց ու նրա հետ արդյունավետ համագործակցում  ենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Էդվարդ. Վնասվածքի հաղթահարումն ու Հայաստանի առաջնությունը

Աստիճանաբար մարզավիճակ եմ ձեռք բերում, թեթեւ վնասվածք ունեի, բայց կամաց-կամաց սկսել եմ ցատկել, նոր մարզչի հետ հեշտորեն լեզու ենք գտել, շարժվում ենք դեպի մեր նպատակը:

Հույս ունեմ, որ ծնկիս վնասվածքը կանցնի ու չի անհանգստացնի, հոկտեմբերին ինձ կարեւոր միջոցառում է սպասվում, պետք է լավ հանդես գամ Գրան Պրիում: Այնպես է ստացվել, որ ինձ են ընտրել ներկայացնելու Հայաստանը:

Ուրախ եմ, որ ֆեդերացիան կարողացել է կյանքի կոչել իր երազանքն ու այդ կարեւոր մրցաշարը կանցկացնի Երեւանում: Մեր երկրին շատ  լուրջ  մրցաշար է սպասվում, այն շատ կնպաստի գեղասահքի զարգացմանն ու մասսայականացմանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսկ մինչ այդ Հայաստանի առաջնությանն եմ մասնակցել ու առաջին տեղն եմ զբաղեցրել: Երեւանում նաեւ մարզումներ եմ անցկացրել, ամեն ինչ լավ է անցել:

Քսենիա. Առաջիկա ծրագրերն ու լուրջ մարզումները

Դեռ չեմ կարող ասել, թե ինչ է փոխվել Էդվարդի մարզումներում, քանի որ մինչ այդ ես չեմ աշխատել նրա հետ: Լավ ծանոթ չեմ նրա մարզումային ծրագրին ու ունեցած ծանրաբեռնվածությանը: Որքանով արդեն հասցրել եմ նկատել, շատ աշխատասեր է, ընդունակ, դրա համար էլ լավ ենք համագործակցում: Առաջիկայում ձգելու ենք աճ արձանագրել, կոնկրետ մարզումային ծրագիրն ենք կազմում, որ հոկտեմբերին լիովին պատրաստ լինենք մրցաշարում լավ հանդես գալ ու բարձր արդյունք գրանցել:

Հիմա առավոտյան 2 ժամ սառույցի վրա ենք աշխատում, երեկոյան էլ ցատկերն ենք շտկում, ֆիզիկական պատրաստվածությանն ուշադրություն դարձնում, որ կարողանանք եռակի պտույտներ կատարել:

Մարզումներին Էդվարդի վնասվածքն այդքան էլ չի խանգարում, դեռ մեծ չի ծանրաբեռնվածությունը, աստիճանաբար ենք մտնում մարզումային պրոցեսի մեջ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հստակ նպատակներ չենք դնում, թե որ տեղերի համար կպայքարենք, դեռ նոր-նոր ենք սկսել համագործակցել, պետք է տեխնիկան շտկենք: Հիմա ամենակարեւորն այն է, որ բարձր մակարդակով հանդես գա, մաքուր կատարի իր ելույթն ու հաճույք ստանա դրանից:

Նախորդ տարի ու 2 տարի առաջ Երեւանում կազմակերպված Սառցե շոուին ես էլ եմ մասնակցել, բոլորս հիացած ենք մնացել հայկական հյուրասիրությունից, թե ինչպես էին մեզ վերաբերվում: Ամեն ինչ շատ ջերմ էր ու լավ: Բազմաթիվ դրական էմոցիաներով ենք հեռացել: Դահլիճը ելույթի ժամանակ լիքն էր, մարզաձեւը ձեր երկրում, իսկապես, սիրում են:

Սվետլանա. Գեղասահքն աջակցելու ու ֆինանսավորելու կարեւորությունը

Լավ կլիներ, որ մեզ որեւէ կերպ աջակցեին, ֆինանսապես օգնեին մասնակցելու մրցաշարին, մանավանդ հիմա, երբ պատրաստվում ենք Գրան Պրիին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շատ ենք ցանկանում, որ Հայաստանում ավելի մեծ ուշադրություն դարձնեն գեղասահքին, որ գումարներ ներդրվեն ոչ միայն ըմբշամարտի, բռնցքամարտի կամ այլ ուժային մարզաձեւերի մեջ, գեղասահքն էլ կարեւոր է:

Այն զարգացող մարզաձեւերի թվում է, միայն ծնողների ջանքերն ու տարվող աշխատանքը բավական չեն, հավելյալ մարզումների վրա նաեւ լրացուցիչ ծախսեր ենք կատարում, ինչը ոչ բոլորն իրենց կարող են թույլ տալ:

Հայաստանում քիչ չեն տաղանդավոր երեխաները, Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում էլ նրանից շատերը մարզվում են, լավ կլինի, որ նրանք շարունակեն աճել, զարգանալ, ծնողների հոգսն էլ քչանա: Հատկապես մեծահարուստների ուշադրությունն է պետք այս խնդրի վրա սեւեռել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քսենիա. Մեծ փոփոխություններն ու համբերատար լինելը

Արդեն հիմա՝ մեկ ամիս համատեղ աշխատանքից հետո էլ արդյունքն ակնհայտ է: Փոխվել է Էդվարդի սահելու որակն ու արագությունը, էլ փոքրերի պես չի գործում սառույցի վրա, սահադաշտի ընդգրկման չափերն են փոխվել՝ ամբողջ լայնությամբ է սահում: Նման կարճ ժամանակում անհավանական արդյունքի հնարավոր չէր հասնել, բայց եղածից էլ գոհ եմ: Շարունակում ենք աշխատել ու հույս ունեմ, որ հետագայում ամեն ինչ էլ ավելի լավ կլինի:

Երեխաների հետ աշխատելու համար առաջին հերթին մեծ համբերություն է պետք ունենալ, մարզիկի ու մարզչի աշխատասիրությունն է շատ կարեւոր, ծանրաբեռնվածությունը ճիշտ բաշխելը, երբ դրանք միասին են գործում, մեծ ձեռքբերումներն էլ երկար սպասեցնել չեն տալիս:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին