Այսօր «Նոա»-ն Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ շրջանում հյուրընկալվելու է ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին:
Հայկական ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի կարծիքով` մրցակիցը լավ թիմ ու բարձրակարգ խաղացողներ ունի, որոնք լավ մրցաշրջան են անցկացրել:
«Կոնֆերենցիաների Լիգայում մեկնարկել ենք տնային հաղթանակով եւ ցանկանում ենք նույն կերպ էլ շարունակել: Ուրախ ենք որ կարող ենք հանդես գալ այս մակարդակում եւ վստահ եմ, որ մեր խաղով կոգեւորենք երկրպագուներին»,- ասել է մարզիչը:
Պերկովիչի խոսքով՝ մրցակիցը Եվրոպայում հազվադեպ հանդիպող սխեմայով է խաղում, ու դրական արդյունքի հասնելու համար պետք է իրենց առավելագույնն անեն:
«Ունիվերսիտատեա Կրայովա»-«Նոա» հանդիպումը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23:00-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: