Դեկտեմբեր 22, 2024
exclusive
27130 դիտում

Նազարյան. Պարալիմպիկ խաղերում լավ մասնակցել խանգարեց հին սայլակը


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Տոկիոյում շարունակվում են Պարալիմպիկ խաղերը:

Այսօր հանդես է եկել Հայաստանի միակ ներկայացուցիչ Ստաս Նազարյանը: Նա մասնակցել է 100 մ սայլակավազքի մրցումներին, սակայն որակավորման փուլը հաղթահարել չի ստացվել:

Նազարյանը պատասխանել է Мediamax Sport-ի հարցերին ու նշել, թե ինչն է խանգարել իրեն հաջող հանդես գալ Պարալիմպիկ խաղերում ու անդրադարձել Հայաստանում հաշմանդամային սպորտի վատ պայմաններին:

«Առաջին անգամը չէ, որ մասնակցում եմ Պարալիմպիկ խաղերի, սրանք իմ արդեն 6-րդ խաղերն են: Կազմակերպվածության առումով դրանք նախորդներից առանձնապես չեն տարբերվում, ամեն ինչ լավ է:

Հայաստանի միակ մասնակիցն եմ Տոկիոյում, պատասխանատվություն միշտ կա, կապ չունի, թե մրցումներում քանի հոգով եք հանդես գալիս: Այստեղ լինելն էլ ինքնին պատասխանատու է:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Պարալիմպիկ խաղերին թիմիս հետ սկսել եմ պատրաստվել մեկնարկից 6 ամիս առաջ, մարզվել եմ Ծաղկաձորում, 1,5 ամիս՝ Սպիտակում: Իմ թիմի կազմում ընկերներս են, Պարաաթլետիկայի ֆեդերացիան ենք ներկայացնում, որը հիմնել ենք նոյեմբերին: Մարզման բոլոր ծախսերը մեր միջոցներով ենք հայթայթել:

Տոկիոյում ինձ հետ է Հակոբ Աբգարյանը, որը մարզչիս դերում է հանդես գալիս, ԱՄՆ-ից ֆիզիոթերապեւտ ու բժիշկ Նիկոլաս Թավուկչյանը եւ Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Ելույթս այսօր էր, ֆիզիկական վիճակս գերազանց էր, միակ խնդիրն այն էր, որ սայլակս շատ հին է ու թույլ չտվեց լավ արդյունք գրանցել: Հաշմանդամային սպորտի պայմանները մեր երկրում, բնականաբար, շատ վատն են, ինքներս ենք սովորաբար փորձում դրանք ստեղծել կամ գումարային հարցերով զբաղվել:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Որպեսզի խաղերում Հայաստանն ավելի լավ մասնակցի ու շատ մարզիկներով ներկայանա, պետական աջակցություն է պետք, անհրաժեշտ է Պարալիմպիկ սպորտին ավելի շատ ուշադրություն դարձնել ու լավ մասնագետներ ունենալ, կա նաեւ գույքի կարիք: Շատ բացեր կան, որոնք խանգարում են հասնել հաջողությունների:

Շատերն են նշում Պարալիմպիկ խաղերի ոգու մասին, ինձ համար էլ դրանք մի փոքր տարբերվում են Օլիմպիական խաղերից: Չեմ ուզում ոչ մեկի թերագնահատել, բոլորն էլ հավասար են, սակայն պարալիմպիկ մարզիկներն ավելի մեծ կամքի ուժ ու պայքար են ցուցադրում, ինչն օգնում է հաջողություններ գրանցել:

Մարզական ոգին միշտ բարձր է: Շատ լավ է, որ Պարալիմպիկ սպորտում եմ ու ինձնից հետո եկող մարզիկներին էլ ոգեւորում եմ պարապել, որ իրենց կյանքը փոխեն դեպի լավը: Ինձ սպորտում մնալ օգնում է կամքի ուժը, չկոտրվելն ու չնահանջելը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Սպորտն իմ կայքնի մի մասնիկն է ու օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները: Այն հաշմանդամություն ունեցող մարդկանց շատ է մոտիվացնում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին