Դեկտեմբեր 22, 2024
12844 դիտում

Արթուր Դավթյան. Ճանապարհը շատ բարդ էր, բայց ամեն ինչ հաղթահարեցի


Լուսանկարը` Մեդիամաքս


Տոկիոյում Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճեց Արթուր Դավթյանը: Մարմնամարզիկն ամենահաճելի անակնկալը մատուցեց Տոկիոյում ու հենացատկում կանգնեց պատվոհարթակի 3-րդ աստիճանին:


Նա մի քանի օր է արդեն հայրենիքում է ու խոսել է իր հաջողության մասին:

«Մեդալի սպասելիքներով էի մեկնել Օլիմպիական խաղեր: Շատ դժվար ու երկար ճանապարհ անցանք, բայց կարողացա ամեն ինչ հաղթահարել մեր մարզիչների՝ ընկեր Հակոբի ու ընկեր Հայկի շնորհիվ:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեն իմ հաջողության մեջ, օգնել են ինձ կամ սպասել այս մեդալին:

Շատ դժվար էր որակավորումից հետո եզրափակչին 8 օր սպասել: Ծանր էր անցնում ժամանակը, օրեր էին լինում չէի կարողանում քնել, աշխատում էի մրցումների մասին շատ չմտածել:

Ընկեր Հայկի հետ քայլում ինք, զբաղմունք գտնում, որ շեղվենք: Փառք Աստծո, այդ ամենը հաղթահարեցինք ու մեդալով վերադարձանք հայրենիք:

Մեդալի գույնը կարող էր ոսկի լինել, բայց եղածն էլ ոսկու պես եմ գնահատում, քանի որ մեր պայմանները շատ վատն են ու չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին