Ապրիլ 25, 2024
11297 դիտում

Էդուարդ Սահակյան. Մրցավարներին կարող ենք հաղթել հզոր ըմբիշներ պատրաստելով


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը Տոկիոյից Երեւան վերադառնալուց հետո լրագրողների հետ խոսել է Օլիմպիական խաղերում իր սաների մասնակցությունից:

«Արմեն Մելիքյանը (60 կգ) Տոկիոյում հաղթական մեկնարկ ունեցավ, սակայն 2-րդում զիջեց մրցակցին վատ ինքնազգացողության պատճառով: Նախօրերին նա թունավորվել էր ու սրտխառնոց ուներ:

Մյուս 3 ըմբիշների դեպքում էլ լավ հաղթանակներ եղան, սակայն հետագայում մրցավարական միջամտություններ գրանցվեցին ու նրանք չկարողացան շարունակել պայքարը:

Ընդհանուր առմամբ թիմն իր որակներով ապացուցեց, որ պատրաստ է, սակայն նրանք մրցավարների արգելքները չկարողացան հաղթահարել:


Ցավոք այս թեմային շատ ենք անդրադառնում, այդ ամենը հաղթահարելու միայն մեկ ճանապարհ կա՝ հզորացնել մեր ըմբիշներին ու բարձրացնել նրանց սպորտային կուլտուրան, որ ցանկացած արգելք անցնեն:

Կարեւոր չէ, թե հետագայում ես կլինեմ մարզչական շտաբում, թե այլ մարդիկ, ինչ մարզիկներ հանդես կգան թիմում, նրանց այդ ուղու վրա դնել է պետք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին