Դեկտեմբեր 22, 2024
9627 դիտում

Պանդեմիայից հետո 1-ին անգամ աշխարհը միավորած Օլիմպիական խաղերն ավարտվեցին


Լուսանկարը` Olympic.org

Լուսանկարը` olympic.org


Չնայած համավարակին ու մեկ տարի ուշացումով, Տոկիոն միեւնույն է կազմակերպեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը։

Դրանք տարբերվեցին մնացած խաղերից, առանց հանդիսականների էին ու դիմակներով մարզիկներով, սակայն աշխարհը չզրկվեց սպորտային տոնից։

 

Այսօր Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում կայացավ խաղերի փակման արարողությունը։ Հայաստանի թիմի դրոշակակիրը խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն էր։ Նա խաղերի այն քիչ մասնակիցներից էր, որը բացմանն  էլ էր տարել իր երկրի դրոշն ու նաեւ մեդալ նվաճել։

 

 

Մարզիկներին ուղղված իր ելույթում ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հետեւյալ հուզիչ խոսքերն է ասել.

 

«Վերջին 16 օրերի ընթացքում դուք հիացրիք ձեր սպորտային նվաճումներով: Դուք ստեղծեցիք խաղերի մոգական ուժը: Դուք ավելի արագ էիք, բարձր ու ուժեղ: Բայց մենք բոլորս միասնական էինք: Դուք միասին համառ պայքար ծավալեցիք Օլիմպիական փառքի համար, բայց իրար հետ խաղաղ ապրեցիք Օլիմպիական ավանում: Դուք ոգեշչեցիք մեզ սպորտի միավորով ուժող: Դուք աշխարհին ամենամեծ նվերն ենք տալիս՝ հույս: Առաջին անգամ պանդեմիայից հետո աշխարհը միավորվեց, այն միասին կիսեց ուրախության ու ոգեւորության պահերը: Այդ ամենը մեզ ապագայի հույս է տալիս»:

 

Հայաստանն Օլիմպիական խաղերում 2-ական արծաթե ու բրոնզե մեդալներ է նվաճել:

 

33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կայանալու են Փարիզում 2024 թվականին հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին