Փետրվար 28, 2026
8385 դիտում

Թեւանյան. Ոչ մի պարտություն չի կարող կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը


Լուսանկարը` Մեդիամաքս


Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող վերջին ըմբիշը եղել է Վազգեն Թեւանյանը:

Նա Օլիմպիական խաղերի մեկնարկում պարտություն է կրել ու լքել պայքարը: Թեւանյանը մինչեւ 65 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում զիջել է Ռուսաստանի Օլիմպիական հավաքականից Հաջիմուրադ Ռաշիդովին:

 

Ազատ ոճի ըմբիշը գրառում է կատարել Ինստագրամի իր էջում. «Անքննելի են Աստծո ուղիները, ամեն ինչ նրա կամոք է կատարվում: Ոչ մի պարտություն չի կարող կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը: Շնորհակալ եմ բոլորից»:

Մեր ընտրանին