exclusive
7886 դիտում

Առանց ոսկու. Տոկիոյում Հայաստանի նվաճած 4 մեդալը



Հայաստանի հավաքականն ավարտեց իր ելույթները Տոկիոյի Օլիմպիական խաղերում: 17 մարզիկներով մասնակցած թիմի կազմում մեդալակիր դարձան 4-ը:

Ցավոք, այս խաղերում Հայաստանը ոսկե մեդալ չունեցավ, որքան էլ չեմպիոն դառնալու հավակնորդներով էր մեկնել խաղերի մայրաքաղաք:

 

Մեդալային բացումը կատարեց Արթուր Դավթյանը, նրան հաջողվեց Հայաստանին առաջին օլիմպիական մեդալը բերել մարմնամարզությունում: Հենացատկում Եվրոպայի չեմպիոնը լավագույն եռյակը եզրափակեց ու Հայաստան տարավ բրոնզե մեդալը:

Գրեթե, միաժամանակ ելույթ ունեցան Սիմոն Մարտիրոսյանն ու Արթուր Ալեքսանյանը եւ երկուսն էլ բավարարվեցին արծաթե մեդալներով: Ոսկու հետեւից Տոկիո մեկնած ծանրորդն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ ու 2-րդ Օլիմպիական արծաթը նվաճեց:

Արթուր Ալեքսանյանը չկարողացավ կրկնակի Օլիմպիական չեմպիոն դառնալ, այդ ճանապարհին նրան խանգարեց ռուս Մուսա Եվլոեւը: Չնայած արծաթին, Ալեքսանյանն աննախադեպ նվաճման հասավ, նա արդեն Օլիմպիական բոլոր մեդալներն ունի՝ ոսկե, արծաթե ու բրոնզե:

Վերջին մեդալն էլ ապահովեց Հովհաննես Բաչկովը, նա կիսաեզրափակչում հիանալի մենամարտ անցկացրեց ամերիկացի Քեյշոն Դեւիսի հետ, սակայն մրցակիցը մի փոքր գերազանցեց նրան: Հայ բռնցքամարտիկը բրոնզե մեդալակիր դարձավ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին