Հայաստանի Օլիմպիական հավաքականից վերջին մեդալը Տոկիոյի խաղերում նվաճեց բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։
Քիչ առաջ Կոկուգիկան արենայում տեղի ունեցավ մինչեւ 63 կգ քաշայինների պարգեւատրման արարողությունը։ Հովհաննես Բաչկովն ու Հարի Գարսայդը (Ավստրալիա) դարձան բրոնզե մեդալակիրներ։
Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Էնդի Կրուզը (Կուբա), իսկ Քեյշոն Դեւիսը (ԱՄՆ) նվաճեց արծաթե մեդալ։




















