Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականն Օլիմպիական խաղերում մասնակցել է 4 մարզիկով:
Նրանցից մեդալ ապահովել է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա եզրափակչում զիջել է ռուս Մուսա Եվլոեւին ու Օլիմպիական խաղերում նվաճել իր 3-րդ մեդալը:
2012 թվականին Ալեքսանյանը Լոնդոնում բրոնզե մեդալակիր է դարձել, իսկ 2016-ին Ռիոյում չեմպիոն հռչակվել:
Արթուր Ալեքսանյանը ժամանելու է Դոհա-Երեւան չվերթով օգոստոսի 7-ի գիշերը ժամը 00:05-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: