Ապրիլ 29, 2024
exclusive
3956 դիտում

Գեւորգ Ալեքսանյան. Արթուրը դեռ բուժզննման է, վնասվածի մասին ոչինչ հայտնի չէ


Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր Ալեքսանյանն այսօր դուրս է եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ:

Կիսաեզրափակչի վերջնամասում նա վնասվածք է ստացել, որի լրջությունը ճշտելու համար Mediamax Sport-ը խոսել է նրա հոր ու մարզչի՝ Գեւորգ Ալեքսանյանի հետ:

 

Հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանն ու մերսող Հարություն Պրազյանը նրան անմիջապես տարել են Օլիմպիական ավան բուժզննման: Դեռ պատասխան չունենք, բայց միայն կարող եմ ասել, որքան ոտքը սառեց, ցավն այնքան ուժեղացավ: 

 

Լարված եմ ու անհանգիստ, սակայն միեւնույն ժամանակ նաեւ ուրախ եմ Արթուրի համար:

 

Ափսոսում եմ, որ Կարապետ Չալյանը չկարողացավ անցնել եզրափակիչ: Կարող էր հաղթել, բայց գցումը սխալ արեց, ուղղությունը սխալ տարավ, գոտեմարտը խառնվեց, ինչից էլ հակառակորդն օգտվեց: 

 

 

 

Մեր ընտրանին