Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը հրապարակել է ֆուտբոլիստների անունները, ովքեր մարտի 20-ին ու 23-ին Ազգերի Լիգայի անցումային խաղերում մրցելու են Հայաստանի դեմ:
Հայտացուցակում մեկ նորեկ է ընդգրկվել։ 20-ամյա Լուկա Լատսաբիձեն առաջին անգամ է հրավեր ստացել ազգային հավաքականից:
Սանյոլը թիմ է հրավիրել նաեւ հետեւյալ խաղացողներին՝
Դարպասապահներ. Գիորգի Մամարդաշվիլի, Գիորգի Լորիա, Լուկա Գուգեշաշվիլի:
Պաշտպաններ. Գուրամ Կաշիա, Օթար Կակաբաձե, Լաշա Դվալի, Լուկա Լոչոշվիլի, Գիորգի Գոչոլելիշվիլի, Սաբա Գոգչիչիձե, Իրակլի Ազարովի, Լուկա Լատսաբիձե:
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ. Օթար Կիտեյշվիլի, Գիորգի Կոչորաշվիլի, Նիկա Կվեկվեսկիրի, Անզոր Մեքվաբիշվիլի, Գիորգի Չակվետաձե, Շոթա Նոնիկաշվիլի, Գիորգի Զարիա, Զուրիկո Դավիթաշվիլի, Գիորգի Գուլիաշվիլի, Խվիչա Կվարացխելիա, Բուդու Զիվզիվաձե, Գիորգի Միկաուտաձե:
Վրաստանի ընտրանին «Վալենսիա»-ում, «Լեվանտե»-ում, «Գրանադա»-ում, ՊՍԺ-ում, «Սենթ Էթիեն»-ում, «Լիոն»-ում, «Ուոթֆորդ»-ում, «Էմպոլի»-ում եւ այլ ուժեղ ակումբներում հանդես եկող խաղացողներ ունի:
Երեկ էլ Հայաստանի ընտրանու կազմը հրապարակել էր նորանշանակ Ջոն վան’տ Սխիպը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: