Սերբական Զրենյանին քաղաքում այսօր մեկնարկում է Մ-23 տարեկանների ազատ ոճի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Արման Հարությունյանը (57 կգ) որակավորման փուլում մրցելու է Օնդար Այանդայի (Ռուսաստան), Արման Մուսիկյանը (65 կգ)՝ Զոլտան Մատե Միշեյի (Հունգարիա) հետ:
1/8 եզրափակչում Դավիթ Մարգարյանը (70 կգ) հանդիպելու է ռուս Մագոմեդ Էմի Էլտեմիրովի հետ, Հայկ Պապիկյանը (79 կգ)՝ Տրիստան Ալեքսանդրովի (Էստոնիա), իսկ Գուրգեն Սիմոնյանը (97 կգ)՝ իսպանացի Այմար Ալսոն Էգուինոայի:
Ազատ ոճի հավաքականում ընդգրկված են նաեւ Լեւիկ Միքայելյանը (61 կգ), Գրիգոր Չոլակյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) եւ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):




















