Հայաստանի Մ-23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Աշխարհի առաջնությունում բավարարվել է 2 մեդալով:
Վերջինը երեկ նվաճել է Սուրեն Աղաջանյանը: Նա մինչեւ 60 կգ քաշային կարգում նախ սփոփիչ գոտեմարտ է անցկացրել, որում 10:0 հաշվով ուժեղ է եղել Մելկամու Ֆետենից (Իսրայել): Բրոնզե մեդալի համար պայքարում էլ Աղաջանյանը 8:0 հաշվով գերազանցել է ամերիկացի Մաքսվել Բլեքին:
Ավելի վաղ գերծանր քաշային կարգում արծաթե մեդալակիր էր դարձել Ռազմիկ Քուրդյանը:
Այսօրվանից պայքարի մեջ են մտնելու ազատ ոճայինները, Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու Գրիգոր Չոլակյանը (74 կգ) եւ Կնյազ Իբոյանը (92 կգ):




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: