Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղեկացնում է, որ Օլիմպիական արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը մինչեւ 2029-ը թվականը վերընտրվել է Մարզիկների հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Ջուլֆալակյանը կլինի ըմբիշների ձայնը եւ կներկայացնի նրանց շահերը UWW-ի Բյուրոյում եւ Կոնգրեսում։ Նա նաեւ կներկայացնի ըմբիշներին ՄՕԿ-ի Մարզիկների Ֆորումում, Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում եւ այլ միջազգային կազմակերպություններում։ Նա 1-ին անգամ այս պաշտոնում ընտրվել էր 2021 թվականին։
«Շնորհակալ եմ ըմբշամարտի ողջ համայնքին, որը վստահեց ու արտոնեց ինձ իր շահերը ներկայացնել մեր ֆեդերացիայի Բյուրոյում եւ համաշխարհային ասպարեզում։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այս առաքելությունն արժանապատվորեն կատարեմ՝ ապահովելով ձեր ձայների լսելիությունն ամբողջ աշխարհում»,- Ջուլֆալակյանի խոսքերը մեջբերում է UWW-ի պաշտոնական կայքը։
UWW-ի Մարզիկների հանձնաժողովի ընտրությունը Զագրեբում կայացել էր Աշխարհի առաջնության օրերին։ Հանձնաժողովում ընդգրկվել է 9 ներկայացուցիչ, որոնցից 4-ը կին են։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: