Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն անդրադարձել է Աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի ելույթին։
Օլիմպիական չեմպիոնը Զագրեբում տոնել էր մեկ հաղթանակ, այնուհետեւ պարտվել ու լքել պայքարը։
«Արթուրի բացթողումը եղավ բռնվածքի ժամանակ։ Նման բան 100 տարին մեկ կարող է պատահել ու դա եղավ իր հետ։ Դրանից հետո հնարավորություն չեղավ ազատվել մրցակցի բռնվածքից։
Տարիքը կապ չունի, իսկ վնասվածքը բժիշկները նվազագույնի էին հասցրել։ Ոչ մի խնդիր չի եղել, պարզապես սայթաքում եղավ, ինչը բոլորի հետ էլ պատահում է։ Ասում են ինչ-որ մարդիկ տարբեր վատ մեկնաբանություններ են գրում, քննադատում։ Ասեմ, որ Արթուրը 2009 թվականից մինչ այսօր միշտ բարձր է պահել Հայաստանի պատիվը, կայուն մեդալներ է նվաճել ու երբեք անպատրաստ չի մոտեցել ոչ մի մրցման։ Ոչ ոք իրավունք չունի նման պահվածք դրսեւորել նրա նկատմամբ։
Արթուրը հասուն ու կայացած մարդ է։ Եթե որոշի կարիերան ավարտել, կհայտնի դրա մասին։ Բայց ես կարծում եմ, որ նա դեռ ասելիք ունի ու պետք է շարունակի ելույթները»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: