Հոկտեմբերի 20-27-ը սերբական Նովի Սադում կայանալու է ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շուտով կսկսի նախապատրաստվել այդ մրցաշարին։ Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ասել է, որ մոտավորապես կողմնորոշվել է կազմի հարցում, սակայն ունեն ֆինանսական խնդիրներ ու չգիտի, թե կոնկրետ ովքեր կկարողանան մեկնել մրցավայր։
«Ֆեդերացիային հատկացված միջոցները սպառվել են։ Դիմել ենք ԿԳՄՍ նախարարությանը, որ լրացուցիչ միջոցներ հատկացնեն մրցաշարին մասնակցելու համար։ Ամեն ինչ թանկացել է ու տրամադրվող գումարները չեն բավարարում, ինչքան էլ փորձում ենք տեղավորվել։ Եթե նախկինում հավաք անցկացնելու համար ամեն մարզիկի համար վճարվում էր 9800 դրամ, հիմա այն հասել է 16,300-ի, թանկացել են ինքնաթիռի տոմսերը, մրցաշարերի օրերն են երկարացվել ու միջազգային ֆեդերացիային ավելի շատ գումար ենք վճարում։ Նախորդ տարի եւս նման հարց էր առաջացել, կրկին դիմեցինք ու խնդիրները լուծվեցին, բայց այս տարի նորից հաստատել են հին բյուջեն ու կրկին կանգնել ենք նույն խնդրի առաջ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կուրղինյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: