Ռոման Բերեզվոսկին բացատրել է, թե ինչու այլեւս Հայաստանի ֆոտբոլի հավաքականի մարզչական շտաբում չէ։
«Հուլիսի վերջին արդեն եղան խոսակցություններ, որ հավաքականում գլխավոր մարզչի փոփոխություն է լինելու։ Ջոն վան’տ Սխիպը լքեց թիմը, իսկ որոշ ժամանակ անց նշանակվեց Եղիշե Մելիքյանը։ Մի քանի օր անց նա ինձ զանգահարեց ու ասաց, որ իր շտաբում դարպասապահների մարզիչ ունի, որի հետ երկար տարիներ է աշխատում է։ Եթե զանգը չլիներ էլ, ես որոշել էի, որ դժվար թե մնամ ազգային հավաքականի մարզչական շտաբում»,-Բերեզովսկու խոսքերը մեջբերում է Metaratings.ru-ն։
Բերեզովսկին Հայաստանի ընտրանու դարպասապահների մարզիչ աշխատել է 2020-2025 թվականներին։ Մելիքյանն այդ պաշտոնում տեսել է Ստեփան Դեմիրճյանին, որի հետ աշխատել է նաեւ «Փյունիկ»-ում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: