Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանն օրեր առաջ Զագրեբում դարձավ Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր։
«Ես շատ լավ մարզավիճակում էի, մինչ հիմա ինձ այսպես չէի զգացել։ Ուղղակի չեմպիոն դառնալու համար ինչ-որ մի բան չհերիքեց։ Համբերատար կսպասեմ այդ օրվան, կշարունակեմ մարզվել ու աշխատել, հավատում եմ, որ մի օր դառնալու եմ Աշխարհի չեմպիոն»,-ասել է Հարությունյանը։
Ըմբիշն ընդգծել է, որ կիսաեզրափակչում չի հասկացել, թե ինչ է կատարվում ու կորցրել է պահը, ինչից օգտվել է մրցակիցը․ «Բոլորովին չէի թերագնահատել նրան։ Ես իմ բոլոր մրցակիցներին էլ նույն կերպ եմ ընդունում, կապ չունի, թե ով է տիտղոսակիր, ով՝ ոչ։ Նոր Օլիմպիական փուլ է մեկնարկել, ես հանդես եմ գալիս մինչեւ 57 կգ քաշային կարգում, քանի որ ձգտում եմ հանդես գալ հաջորդ խաղերում»։
ԱԱ-ի բրոնզե մեդալակիրը խոստովանել է, որ 61 կգ-ում իրեն ավելի լավ է զգում, բայց ՕԽ-ում մասնակցելու համար պետք է մնա 57-ում։ Դրա համար էլ հատուկ սննդակարգով ու ռեժիմով է ապրում եւ նույն կերպ կշարունակի նաեւ հետագայում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: