Սեպտեմբեր 20, 2025
166 դիտում

ԱԱ․ Հայ հունահռոմեականներից այսօր ելույթները կսկսեն վերջին ըմբիշները


Լուսանկարը` UWW


Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում այսօր կմեկնարկեն վերջին քաշային կարգի ներկայացուցիչները։

Կարեն Ասլանյանը (63 կգ) ելույթը սկսելու է 1/8 եզրափակչից, ում մրցակցի անունը դեռ հայտնի չէ։ Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/16 փուլում հանդիպելու է Դին Կոշկարին (Ղազախստան), իսկ Վիգեն Նազարյանը (87 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի Էքսաուս Մուկուբուի (Նորվեգիա) հետ։

 

Այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Գոռ Խաչատրյանը (72 կգ)։

 

Երեկ Աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է Մալխաս Ամոյանը (77 կգ)։ Եվրոպայի քառակի չեմպիոնն ու ՕԽ բրոնզե մեդալակիրն այդ տիտղոսը նվաճեց 2-րդ անգամ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին