Աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունենում Զագրեբում, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներից երեքը պարտվել են մրցակիցներին։ Նրանք երեքն էլ մեկական հաղթանակ են տոնել, ապա զիջել։
Հրաչյա Պողոսյանը (60 կգ) հաղթել է ուկրաինացի ըմբիշին, ապա պարտվել ուզբեկին, որն էլ դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Գոռ Խաչատրյանը (72 կգ) ուժեղ է եղել Հոնդուրասի ներկայացուցչից, իսկ հետո զիջել Ֆրանսիայի ըմբիշին, որը եւս պայքարը շարունակում է կիսաեզրափակչում։
Այս առաջնությունն անհաջող է դասավորվեն նաեւ Արթուր Ալեքսանյանի (97 կգ) համար։ Նա ուժեղ է եղել չինացի մարզիկից, բայց քառորդ փուլում պարտվել է ադրբեջանցի մարզիկին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: