Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն հանդիպել է «Նապոլի»-ին ու հաղթել 2։0 հաշվով։
Գոլերից մեկն իր հաշվին գրանցել է Էրլինգ Հոլանդը։ Դա եղել է նորվեգացու 50-րդ գոլը ՉԼ-ում։ Նա այդպիսի արդյունքի հասել է 49 խաղում, ինչն ամենաարագ ցուցանիշն է լիգայի պատմության ընթացքում։ Նա «Սիթի»-ի կազմում աչքի է ընկել 27, «Բորուսիա»-ի՝ 15, «Զալցբուրգ»-ի՝ 8 անգամ։ Մինչ այս ռեկորդը պատկանում էր Ռուդ վան Նիստելրոյին, որը 50 գոլ խփել էր 62 խաղում։
Նշենք, որ Հոլանդը 25 տարեկան 59 օրականում է նման արդյունք գրանցել եւ այդ ցուցանիշով 2-րդն է։ Առաջատարը շարունակում է մնալ Լեո Մեսսին, ով ՉԼ-ում 50 գոլի սահմանը հաղթահարել է 24 տարեկան 284 օրականում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: