Զագրեբում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալու եւս երեք քաշային կարգի հունահռոմեականներ։
Մինչեւ 60 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը որակավորման փուլում հանդիպելու է Վլադիսլավ Կուզկոյի (Ուկրաինա) հետ, Գոռ Խաչատրյանի մրցակիցը Լուիս Բարիոսն է (Հոնդուրաս)։ Արթուր Ալեքսանյանը ելույթը կսկսի 1/8 փուլում, նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ։
Երեկոյան կկայանան եզրափակիչ դիմակայությունները։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպելու է Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակային։ Ըմբիշների վերջին գոտեմարտը կայացել է հենց Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում, այն ժամանակ հաղթանակ տոնել էր ճապոնացի ըմբիշը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: