Սեպտեմբեր 19, 2025
231 դիտում

Հիանալի Մալխաս Ամոյանը․ Նա Աշխարհի կրկնակի չեմպիոն է


Լուսանկարը` UWW


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Աշխարհի առաջնությունում նվաճեց առաջին մեդալը։

Մինչեւ 77 կգ քաշային կարգում Օլիմպիական բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը հանդիպեց Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակային (Ճապոնիա)։ Ըմբիշները միմյանց դեմ գոտեմարտել էին Փարիզի ՕԽ-ում, որտեղ ուժեղ էր եղել ճապոնացին։

 

Առաջին մրցափուլում Կուսական ավելի ակտիվ էր գործում, չնայած Ամոյանն անընդհատ փորձում էր արժանի պատասխան գտնել։ Արդյունքում, մրցավարը պասիվություն տվեց Հայաստանի ներկայացուցչին ու մեկ միավոր նրա մրցակցին։

 

Երկրորդում Ամոյանն անկրկնելի էր, պարզապես հիանալի գործեց ու այնպիսի գլորումներ կատարեց, որ մեծագույն ծափահարությունների է արժանի։ Նա վաստակեց 9 միավոր, իսկ մրցակցի բողոքարկումը մերժելուց հետո հաղթանակը տոնեց 10։1 հաշվով։

 

Եվրոպայի քառակի չեմպիոն Ամոյանն Աշխարհի չեմպիոն էր դարձել նաեւ 2021 թվականին։ Դրանից հետո նա երկու անգամ նվաճել է ԱԱ-ի բրոնզե մեդալ։

 

Վաղը սփոփիչ գոտեմարտ են անցկացնելու Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Գոռ Խաչատրյանը (72 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին