Սեպտեմբեր 20, 2025
109 դիտում

Հրաչյա Պողոսյանն առաջին անգամ դարձավ Աշխարհի բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` UWW


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին։

Այսօր Հայաստանի հավաքականը նվաճեց 2-րդ մեդալը։

 

Մինչեւ 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն իրավունք էր նվաճել սփոփիչ գոտեմարտ անցկացնել։ Այստեղ նա հաղթանակ էր տոնել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ ու քիչ առաջ Գեորգի Տիբիլովի (Բուլղարիա) դեմ պայքարեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար։

 

Առաջին մրցափուլում Պողոսյանն ավելի ակտիվ էր, ինչի շնորհիվ կարողացավ առաջ անցնել 1։0 հաշվով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակակիր Տիբիլովը 2-րդում վաստակեց պարտեր, ու պասիվության համար Պողոսյանը զիջեց մեկ միավոր։ Սական վերջինս շատ հաջող պաշտպանվեց ու մրցակցին թույլ չտվեց հասնել ավելիին։ Պողոսյանը մնացած հատվածը հիանալի աշխատեց ու կարողացավ հաղթանակ տոնել՝ Աշխարհի առաջնությունում նվաճելով իր առաջին մեդալը։

 

2023 թվականին Պողոսյանը կրկին Զագրեբում նվաճել էր մեծահասակների իր առաջին տիտղոսը՝ 63 կգ-ում դառնալով Եվրոպայի բրոնզե մեդալակիր։

 

Այսօր ավելի վաղ պարտություններ էին կրել Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Վիգեն Նազարյանը (87 կգ)։ Նրանցից մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել միայն Գալստյանը, որը վաղը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ։

 

Երեկ Աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է Մալխաս Ամոյանը (77 կգ)։ Եվրոպայի քառակի չեմպիոնն ու ՕԽ բրոնզե մեդալակիրն այդ տիտղոսին տիրացել է 2-րդ անգամ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին