Սեպտեմբեր 18, 2025
221 դիտում

Այսօր Աշխարհի առաջնությունում պայքարը սկսում են հունահռոմեականները


Լուսանկարը` UWW


Այսօր Զագրեբում մեկնարկելու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

Պայքարի մեջ են մտնելու 4 ըմբիշներ: Մանվել Խաչատրյանը (55 կգ) 1/8 եզրափակչում հանդիպելու է թուրք Մուհամետ Էմին Չակիրին, Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/16 փուլում գոտեմարտելու է Քամալ Ամիր Բեյի (ԱՄՆ) հետ:

Սամվել Գրիգորյանը (82 կգ) որակավորման փուլում մրցելու է UWW-ի դրոշի տակ հանդես եկող Ադլետ Տյույուբաեւի հետ, իսկ ԱԱ-ում նորամուտը նշող Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)՝ ադրբեջանցի Բեկա Կանդելակիի:

Հայաստանի հունահռոմեական ոճի ընտրանին ամբողջական կազմով է մասնակցում ԱԱ-ին, եւս 6 մարզիկ էլ առաջիկա 2 օրերին հանդես կգա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին