Հայաստանի պարաատլետիկայի հավաքականը վերջին նախապատրաստական մարզումներն է անցկացնում Աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ։
Մրցաշարը մեկնարկելու է սեպտեմբերի 26-ին Նյու Դելիում։ Հայաստանը սայլակավազքի 100 ու 400 մ մրցատարածությունում ներկայացնելու են Գոհար Նավասարդյանը, Սմբատ Կարապետյանն ու Արման Սարգսյանը։
Դավիթ Խաչատուրյանը մրցելու է 400 ու 800 մետր տարածությունում, իսկ Սարգիս Մխիթարյանը՝ գնդի հրման եւ սկավառակի նետման պայքարում, հայտնում է Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: