Սեպտեմբեր 18, 2025
72 դիտում

«Ինտեր»-ն «Այաքս»-ի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակով է մեկնարկել ՉԼ-ում


Լուսանկարը` FC Inter


Երեկ երեկոյան «Ինտեր»-ն Ամստերդամում «Այաքս»-ի դեմ խաղով մեկնարկել է Չեմպիոնների Լիգայի նոր մրցաշրջանում։

Կրիստիան Կիվուի գլխավորությամբ թիմն առաջին խաղն է անցկացրել մրցաշարում ու 2:0 հաշվով առավելության հասել։ Երկու գոլերն էլ մրցակցի դարպասն է ուղարկել Մարկուս Թյուրամը՝ աչքի ընկնելով 42-րդ եւ 47-րդ րոպեներին։

Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում է եղել եւ փոխարինվել է 69-րդ րոպեին։ 

«Թիմը հասկացավ խաղի կարեւորությունը, ինձ դուր եկավ մեր ցուցադրած հասունությունը, մրցակցի խաղադաշտում քաջություն ունեինք գործելու դեմ առ դեմ։ «Ինտեր»-ը բնավորություն եւ փորձ ունեցող թիմ է, ցանկանում ենք լավ հանդես գալ ու հաղթահարել վատ շրջանը։ Այս թիմն ամեն ինչ անում է լավ արդյունքի հասնելու համար ու մենք պետք է գովենք տղաներին»,-ասել է Կիվուն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին