Սեպտեմբեր 14, 2025
163 դիտում

Արսեն Հարությունյանը 4–րդ անգամ կփորձի նվաճել ԱԱ–ի բրոնզե մեդալ


Լուսանկարը` Mediamax


Զագրեբում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։

Մինչեւ 57 կգ քաշային կարգում հաջող է մեկնարկել Արսեն Հարությունյանը։ Նա ակտիվ ու լարված գոտեմարտեր է անցկացրել՝ խոշոր հաշվով հաղթանակներ տոնելով ուկրաինացի, մոնղոլ եւ ամերիկացի ըմբիշների նկատմամբ։ Կիսաեզրափակչում նա չի կարողացել հաղթահարել կորեացի մրցակցի արգելքն ու 1։4 հաշվով պարտություն է կրել։ Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիրն այս անգամ եւս կպայքարի 3–րդ տեղի համար։ Այդ գոտեմարտը կայանալու է վաղը, իսկ մրցակիցը դեռ հայտնի չէ։

 

Այսօր ավելի վաղ պարտություն էր կրել Հրայր Ալիխանյանը (74 կգ), երրորդ տեղի համար սփոփիչ գոտեմարտում էլ մրցակցին զիջել էր Մանվել Խնձրցյանը (61 կգ)։

 

Քիչ անց գորգ է դուրս գալու ԱԱ բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ), որը 3–րդ տեղի համար գոտեմարտելու է Էրնազար Ախմաթալիեւի (Ղրղզստան) հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին