Օգոստոս 25, 2025
125 դիտում

Հայաստանի հունահռոմեական թիմը Մ-20 տ․ ԱԱ-ում գրավել է 2-րդ տեղը


Լուսանկարը` UWW


Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվել է ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունը։

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

Հայ հունահռոմեականներից չեմպիոնի կոչումը նվաճել է Գասպար Տերտերյանը (72 կգ), որը մոտ մեկ ամիս առաջ նույն տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում գրավել էր 2-րդ տեղը։

ԱԱ-ի արծաթե մեդալակիրները Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) եւ Ալեքս Մարգարյանն (63 կգ) են, իսկ Էրիկ Տեր-Մաթեւոսյանը (87 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին