Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Աթենքում կայացած Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում ելույթն ավարտել է 3 մեդալով:
Երեկ բրոնզե մեդալակիրներ են դարձել Մարատ Աճեմյանը (51 կգ) եւ Զավեն Մեջլումյանը (60 կգ), որոնք նախ ուժեղ են եղել սփոփիչ գոտեմարտերում: 3-րդ տեղի համար պայքարում Աճեմյանը 11:0 հաշվով հաղթել է թուրք Փոլատ Կան Կարադենիզին, իսկ Մեջլումյանը՝ Դենիս Սերեդինին (Ուկրաինա):
Ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Ջանես Նազարյանը (65 կգ): Վաղվանից պայքարի մեջ են մտնելու ազատ ոճի ըմբիշները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: