Օգոստոս 01, 2025
320 դիտում

Գրիգոր Ղազարյանը 3 ռեկորդ է սահմանել ու պատանիների Եվրոպայի չեմպիոն դարձել


Լուսանկարը` EWF


Գրիգոր Ղազարյանը դարձել է Մադրիդում ընթացող պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնության հաղթող:

Նա մինչեւ 84 կգ քաշային կարգում պոկման բոլոր 3 մոտեցումներն էլ հաջող է բարձրացրել ու գրանցել է 148 կգ: Ծանրորդը հրել է 180 կգ ու առանձին վարժություններում եւ երկամարտում Եվրոպայի ռեկորդներ սահմանել:

Ղազարյանը 338 կգ-ով Եվրոպայի չեմպիոն է դարձել՝ նվաճելով 3 ոսկե մեդալ:

Ավելի վաղ Նատալյա Սարգսյանը (63 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել, իսկ Ռաֆիկ Դարմոյանը (71 կգ) 2-րդ տեղը զբաղեցրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին