«Նոա»-ն դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլից ու պայքարը կշարունակի Եվրոպայի Լիգայում:
Երեկոյան հայկական ակումբը Բուդապեշտում հյուրընկալվել է «Ֆերենցվարոշ»-ին ու պարտվել 4։3 հաշվով։ 3 անգամ «Նոա»-ն հետ է մնացել հաշվի մեջ ու կարողացել հավասարեցնել այն: Գոլերի հեղինակ են դարձել Հելդեր Ֆերեյրան, Մաթեուս Այասն ու Ալեն Գրգիչը:
74-րդ րոպեին Օգնեյն Չանչարեւիչը 4-րդ գոլն է ընդունել իր դարպասն, «Նոա»-ն երկու հանդիպումների արդյունքում զիջել է 6:4 հաշվով: Չեմպիոնների Լիգայում պայքարը շարունակում է «Ֆերենցվարոշ»-ը:
«Շնորհավորում եմ մրցակցին հաջորդ փուլ անցնելու կապակցությամբ: Շնորհավորում եմ նաեւ իմ ֆուտբոլիստներին, քանի որ նրանք խաղի մեծ մասի ընթացքում ամեն ինչ տվեցին, ինչից շատ գոհ եմ: Լավ դասեր քաղեցինք եւ հույս ունեմ հետագայում մեր սովորածը կօգտագործենք»,- հանդիպումից հետո ասել է Սանդրո Պերկովիչը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: