Բուդապեշտում ավարտվել է ըմբշամարտի վարկանշային մրցաշարը։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականից մեդալակիր դարձել է Հայկ Խլոյանը (97 կգ)։
Երիտասարդ ըմբիշը հաղթանակ տոնել է 4 ըմբիշի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ։ Այստեղ նա հանդիպել է վրացի Գիորգի Մելիային ու պարտվել 1։3 հաշվով՝ բավարարվելով արծաթով։
Ավելի վաղ ազատ ոճի ընտրանուց Արման Անդրեասյանը դարձել էր արծաթե, իսկ Վազգեն Թեւանյանը՝ բրոնզե մեդալակիր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: