Հուլիս 22, 2025
190 դիտում

Աշխարհի գավաթը կընդունի Հնդկաստանը


Լուսանկարը` FIDE


ՖԻԴԵ-ն որոշել է 2025 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունը վստահել Հնդկաստանին։

Այն կայանալու է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 27-ը, միմյանց դեմ մրցելու են 206 շախմատիստներ։ Մրցաշարն ընթանալու է նոկաուտ համակարգով։ Բացի Աշխարհի գավաթից շախմատիստները միմյանց մեջ վիճարկելու են նաեւ Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Հայաստանն ունենալու է 5 ներկայացուցիչ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Կարեն Գրիգորյանը։ Աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) եւս հայտավորված է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին